ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Գանձասար-Կապան»-ի 6 ֆուտբոլիստ հեռացել է
13:30 06.12.2019

«Գանձասար-Կապան»-ի 6 ֆուտբոլիստ հեռացել է

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի  մի քանի ֆուտբոլիստներ չեն մնում թիմում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Վարդան Արզոյանի, Մարտին Գրիգորյանի, Գագիկ Մաղաքյանի և Ստեֆան Աջումանիի հետ։ Ալեքսանդր Հովհաննիսյանի հետ պայմանագիրը չի երկարաձգվել, իսկ Գևորգ Օհանյանն էլ չի շարունակի խաղալ «Գանձասար-Կապանում»՝ ընտանեկան դրդապատճառներով:

Հայաստանի առաջնության 15 տուրերից հետո «Գանձասար-Կապան»-ը մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում է:

Աղբյուր՝ Արմենպրես

13:30 06.12.2019

Ամենաշատ ընթերցվածները