ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Սաուդյան Արաբիայում արգելել են ամուսնությունը երեխաների հետ
18:00 26.12.2019

Սաուդյան Արաբիայում արգելել են ամուսնությունը երեխաների հետ

Սաուդյան Արաբիայի արդարադատության նախարարությունն արգելք Է սահմանել մինչեւ 18 տարեկանների ամուսնությունների վրա: Այդ մասին օրերս հայտնել Է Saudi Gazette-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախարար Վալիդ աս Սամաանին արգելքի վերաբերյալ ծանուցում Է ուղարկել բոլոր դատարաններին: Այժմ 18-ից ցածր տարիքում ամուսնանալու համար կպահանջվի հատուկ դատարանի վճիռը, որը կպարզի՝ «ամուսնությունը համապատասխանում Է արդյոք դեռահասի իրական շահերին, եւ այն չի վնասի արդյոք ամուսնացողներին»: Ինչպես հայտնել Է ՌԻԱ Նովոստին, ընթացիկ տարվա հունվարին թագավորությունում արգելել են 15-ից ցածր տարիքի երեխաների ամուսնությունը: Մինչ այդ նվազագույն ամուսնական տարիքն ամրագրված չԷր երկրի օրենքներում: Դեկտեմբերի սկզբին Սաուդյան Արաբիան Ճապոնիային փոխարինել Է G20-ի նախագահի պաշտոնում: Նրա ներկայացուցիչները պետության գերակայությունների թվում նշել են կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը եւ կանանց իրավունքների պաշտպանությունը:

Համաշխարհային տնտեսական համաժողովի գնահատմամբ՝ Սաուդյան Արաբիան սեռերի հավասարության ցուցանիշով 141-րդ տեղն Է զբաղեցնում 149 երկրների թվում:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

18:00 26.12.2019

Ամենաշատ ընթերցվածները