ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին
15:00 28.12.2019

Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին

Հայաստանի մի շարք շրջաններում հանգստյան օրերին սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավարեւմտյան, վայրկյանում 3-8 մետր արագությամբ։ Օդի ջերմաստիճանը երկուշաբթի գիշեր կնվազի 3-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում շաբաթ եւ կիրակի օրերին սպասվում են անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +8+10։  

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0+5,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0+5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +6+8,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0+5,  

Լոռիում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +6+10,  

Տավուշում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +10+14,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0+5, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +7+9,

Արարատում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +8+10,  

Արմավիրում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +8+10,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0+5,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +8+10,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +13+17,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +5+10,

Արցախում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +7+12 (հովիտներում գիշերը՝ +2+7,  ցերեկը՝ +13+17)։

Աղբյուրը՝ NEWS.am

15:00 28.12.2019

Ամենաշատ ընթերցվածները