ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ինչպիսի մթերքներից է ցանկալի հրաժարվել ամանորյա տոների ժամանակ
16:00 29.12.2019

Ինչպիսի մթերքներից է ցանկալի հրաժարվել ամանորյա տոների ժամանակ

Ամանորյա սեղանին ցանկալի է, որքան հնարավոր է շատ, բանջարեղեններից եւ մրգերից ուտեստներ լինեն, իսկ ահա քաղցրավենիքներից, խմորեղենից եւ ճարպոտ մթերքներից ավելի լավ է հրաժարվել, ինչպես վստահեցնում է դիետոլոգ Լիդիա Իվանովան՝ Ռուսաստանից։

Մասնագետի խոսքերով՝ եթե դուք անպայման ուզում եք, որ սեղանին քաղցրավենիք լինի, կարելի է հեշտությամբ հատապտուղներից ժելե պատրաստել, որը լավ այլընտրանք կլինի բարձր կալորիականությամբ աղանդերներին։ Կարելի է նաեւ ընտրել ցածր կալորիականությամբ քաղցրավենիքներ՝ հատապտղից մուսեր, պուդինգներ եւ սմուզի։

«Հեշտ է եւ համեղ, իսկ կարեւորը՝ օգտակար։ Կոնֆետի փոխարեն ավելի լավ է ընտրել դառը շոկոլադ»,- կոչ է անում մասնագետը։

Նրա խոսքերով՝ կարելի է նաեւ պատրաստել նրբաճաշակ բանաջարեղենային աղցաններ՝ ռուկոլիով եւ ավոկադոյով։

«Եթե մենք տոները նշեինք մեկ-երկու օր, ապա կարելի էր ուտել ինչ ցանկանում եք։ Սակայն չէ՞ որ մենք երկու շաբաթ ենք տոնում։ Այդ պատճառով կարեւոր է չմոռանալ ուտել բանջարեղեն, թեեւ դրանք տոների հետ մեզ մոտ չեն ասոցացվում»,- ասել է Իվանովան։

Մասնագետը հիշեցրել է, որ գործնականում առանց կանգ առնելու ռեժիմի ուտելիքի եւ սպիրտային խմիչքների օգտագործման դեպքում օրգանիզմում էականորեն բարձրանում է տոքսինների մակարդակը եւ խախտվում է թթվահիմնային բալանսը։ Եթե հաշվի առնենք, որ եւ մեկի, եւ մյուսի նորմալացման համար պատասխանատու են երիկամները, ապա նրանց նույնպես դրսից օգնություն է անհրաժեշտ։ Թեկուզ օրական մեկ անգամ կերեք բանաջարեղենային ապուր: Այդպիսի սնունդը հանքանյութերի բարձր պարունակության հաշվին կվերականգնի էլեկտրալիտների բալանսը։

Աղբյուրը՝ NEWS.am 

16:00 29.12.2019

Ամենաշատ ընթերցվածները