ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վերիշեն բնակավայրի մշակույթի տան հարակից տարածքների վերակառուցման, արվեստների կենտրոնի ստեղծման խոշոր ծրագիրն ընթացքի մեջ է
13:30 09.01.2020

Վերիշեն բնակավայրի մշակույթի տան հարակից տարածքների վերակառուցման, արվեստների կենտրոնի ստեղծման խոշոր ծրագիրն ընթացքի մեջ է

Ընթացքի մեջ են Վերիշեն բնակավայրի Մշակույթի տան և հարակից տարածքների հիմնանորոգման աշխատանքները։
Հաշվի առնելով Վերիշենի զբոսաշրջային ներուժն ու բնակավայրում բնակվող բազմաթիվ վարպետների գործունեությունը՝ Գորիսի համայնքապետարանը «Վարպետաց գյուղում» ստեղծում է արվեստների կենտրոն, որը զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման միջոցով կնպաստի բնակավայրի տնտեսական աշխուժացմանը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Մշակույթի տան տարածքում մեկնարկած աշխատանքները ներառում են՝
Մշակույթի տան առաջին հարկում արվեստանոց-ցուցասրահի կապիտալ վերանորոգում
‼️Բազալտե եզրաքարերի տեղադրում
‼️Ծաղկանոցների կառուցում
‼️Մետաղական ցանկապատի կառուցում
‼️ Դեկորատիվ լուսատուների տեղադրում
‼️Դեկորատիվ նստարանների տեղադրում
‼️Դեկորատիվ թփերի տնկում
‼️ Եկեղեցու /4-րդ դարի/ հարակից տարածքի բարեկարգում
‼️Բազալտից ցուցադրման պատվանդանների կառուցում
‼️Եկեղեցու տարածքի մակերևութային ջրերի հեռացման համակարգի կառուցում
‼️ Եկեղեցու հարակից տարածքի լուսավորության ցանցի կառուցում
‼️ Ջրավազանի կառուցում
‼️ Հարակից մայթի բարեկարգում
‼️Մոտեցման ճանապարհի ասֆալտապատում

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

13:30 09.01.2020

Ամենաշատ ընթերցվածները