ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Կյանքի որակն ընդդեմ ՀՆԱ-ի
19:00 14.01.2020

Կյանքի որակն ընդդեմ ՀՆԱ-ի

2020-ի հունվարի 7-ին Նիկոլ Փաշինյանը ուրախ հայտարարեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով անցել ենք Վրաստանին, ու որ սենց գնա, շուտով նաև Ադրբեջանին կանցնենք: Մի խոսքով առաջատար ենք դառնալու, թող սաղ տրաքվեն: Խոսքը 1 շնչին բաժին հասնող 4760$-ի մասին է: Վարչապետն ուրախացավ, սաղիս ուրախացրեց, սակայն հասարակ քաղաքացին շատ բան չհասկացավ: Հասկանալու համար անհրաժեշտ է հստակ տարբերակել ՀՆԱ-ի հաջողությունները և կյանքի որակը: Օրինակ, իսկ դուք գիտեի՞ք, որ նախկին ԽՍՀՄ հանրապետություն Էստոնիայում ՀՆԱ-ն այժմ 24 800$ է, Լատվիայում՝ 19100$, իսկ Լիտվայում՝ 20.350$: Ու չնայած դրան, որ նրանց ցուցանիշը 4 անգամ ավելի է, քան Հայաստանում, այդ պետությունները ունեն շատ խորը դեմոգրաֆիական խնդիրներ: Բոլոր նշված երեք երկրներում բնակչությունը, ավելի ճիշտ ջահելությունը՝ 18-35 տարեկան, արտագաղթում է Եվրոպա:  Յուրաքանչյուր երկիր տարեկան կորցնում է 30 000 մարդ կամ ընդհանուր բնակչության գրեթե 1.5%-ը: Եվրոստատի տվյալներով՝ մոտակա 40 տարում Լիտվայի բնակչությունը կնվազի 38%, Լատվիայինը՝ 31, այսինքն՝ մինչև 2060 թվականը այս երկրները կկորցնեն բնակչության ⅔-ը՝ անկախ այն հանգամանքից, որ նրանց ՀՆԱ-ն 4 անգամ ավելի է, քան մերը: 

Այո, ուզեն մեր իշխանությունները, թե չուզեն, բայց կյանքի որակը ավելի կարևոր չափորոշիչ է, քան ՀՆԱ-ն, ու եթե խելքներս գլուխներս չհավաքենք, ապա Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում նշած 2050թ․ Հայաստանի երազանքները կարող են ուղղակի չիրականանալ այն պարզ պատճառով, որ մարդ չմնա այստեղ:

Մարդկանց հստակ, զուտ հայկական առավելություններ է պետք բացատրել, որոնք եվրոպաներում չկան, թե չէ ՀՆԱ-ով Պողոս-Պետրոս դուրս չի գա:

«Զանգեզուր պրես»

19:00 14.01.2020

Ամենաշատ ընթերցվածները