ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ինչպես կարողացավ Մարիա Գևորգյանը մեկնարկում պարտվելուց հետո նվաճել չեմպիոնի կոչումը
17:00 21.01.2020

Ինչպես կարողացավ Մարիա Գևորգյանը մեկնարկում պարտվելուց հետո նվաճել չեմպիոնի կոչումը

Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն  ավարտվեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց  բարձրագույն խմբի առաջնությունները: Մասնակցեցին 10-ական շախմատիստ-շախմատիստուհիներ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։

Խաղարկված 9 տուրից հետո առաջին եռյակները դասավորվեցին հետևյալ հաջորդականությամբ. տղամարդիկ` Սամվել Տեր-Սահակյան` 6 միավոր, Հայկ Մարտիրոսյան և Ռոբերտ Հովհաննիսյան ` երկուսն էլ 5,5 –ական միավոր: Կանայք`. Մարիա Գեւորգյան` 8 միավոր, Սուսաննա Գաբոյան` 7 և Մարիա Կուրսովա` 5,5 ։ Ի դեպ, Մարիա Գևորգյանը մեկնարկում պարտվեց, իսկ դրան հաջորդած բոլոր 8 հանդիպումներն իր օգտին գրանցեց և արժանիորեն նվաճեց չեմպիոնի կոչումը:

Հայաստանի արագ շախմատի առաջնությունը կկայանա հունվարի 21-22-ին, իսկ պարգևատրությունը` հունվարի 23-ին:

Աղբյուր` Panorama.am

17:00 21.01.2020

Ամենաշատ ընթերցվածները