ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Պայմանագրային զինծառայողը մահացել է ձորն ընկնելու հետևանքով. նոր մանրամասներ
19:00 22.01.2020

Պայմանագրային զինծառայողը մահացել է ձորն ընկնելու հետևանքով. նոր մանրամասներ

Ձորն ընկնելու հետևանքով ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացել է պայմանագրային զինծառայող: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«2020թ. հունվարի 21-ին` ժամը 13:15-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դժբախտ պատահարի՝ նախնական տվյալներով ձորն ընկնելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է նշված դիրքի դիտորդ, պայմանագրային զինծառայող Արթուր Մարտունի Նալբանդյանը:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»,-տեղեկացնում է Հարությունյանը:

Աղբյուր՝ Արմենպրես

19:00 22.01.2020

Ամենաշատ ընթերցվածները