ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Չինաստանում կորոնավիրուսի տարածման դեպքերի թիվն աճել է ՝ հասնելով 473-ի
20:00 22.01.2020

Չինաստանում կորոնավիրուսի տարածման դեպքերի թիվն աճել է ՝ հասնելով 473-ի

ՉԺՀ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով 473-ի։ Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում տալով  Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Ավելի վաղ հայտարարվել էր 440 վարակվածի և 9 մահացածի մասին։

Մինչ օրս վիրուսը տարածվել է կենտրոնական 25 նահանգներում և քաղաքներում:

Դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հաղորդել են Ուհանում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին: Առաջին դեպքերը կապված էին ծովամթերքների շուկայի հետ:

Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարցուցիչը կորոնավիրուսի նոր տեսակն է` 2019-nCoV:

Վիրուսն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս, վարակի դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում, կասկածելի վարակների դեպքեր են հայտնաբերվել Սինգապուրում, Հոնկոնգում և Ավստրալիայում:


Աղբյուր` Panorama.am

20:00 22.01.2020

Ամենաշատ ընթերցվածները