ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ատրճանակ, հրացաններ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են կամավոր հանձնվել
13:00 24.01.2020

Ատրճանակ, հրացաններ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են կամավոր հանձնվել

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին եկած Ծովազարդ գյուղի 24-ամյա երիտասարդը կամավոր հանձնեց գարծարանային համարով «ՏՕԶ» տեսակի որսորդական հրացան՝ հայտնելով, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։

Ոստիկանության Իջեւանի բաժին եկած 35-ամյա տղամարդն էլ, որը Ազատամուտ գյուղի բնակիչ է, կամավոր հանձնեց մեկփողանի որսոդրական հրացան, ինքնաձիգի պահունակներ ու ինքնաձիգի 7․62 մմ տրամաչափի 346 փամփուշտ։ Նրա հայտնածով ապօրինի զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։

Այրում համայնքի, 28-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է որսորդական հրացան ու «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով։ Երիտասարդի հայտնածով դրանք պատկանել են հանգուցյալ պապուն։

«ՏՏ» տեսակի ատրճանակը, նռնակը, տարբեր տրամաչափի փամփուշտները ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում կամավոր հանձնել է Գյումրու բնակիչ, 56-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ Զենք-զինամթերքը գտել է հայրական տունը մաքրելիս։

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Բռնակոթ գյուղի 51-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է ակոսափող հրացան՝ նախատեսված 5․6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Տղամարդու հայտնածով՝ հրազենը պատկանել է տարիներ առաջ մահացած հորը։ Այն գտել է իրենց տան տանիքում։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Աղբյուր՝ news.am

13:00 24.01.2020

Ամենաշատ ընթերցվածները