ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մինսկը հերքում է Բելառուսում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի ստեղծման տեղեկությունները
20:00 04.02.2020

Մինսկը հերքում է Բելառուսում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի ստեղծման տեղեկությունները

Բելառուսի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունները՝ երկրում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն հիմնելու մասին: Այս մասին, ինչպես գրում է «Իզվեստիա»-ն, այսօր հայտարարել է կառույցի մամուլի ծառայությունը:

«Բելառուսում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի ստեղծման շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ տարածված տեղեկատվությունը սուտ է», - ասվում է հայտարարության մեջ:

РИА Новости-ի փոխանցմամբ, նախկինում անանուն Telegram ալիքները տարածել էին տեղեկատվություն, ըստ որի,  Բելառուսի ՊՆ-ն բանակցություններ է վարում Բելառուսում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի տեղակայման վերաբերյալ՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:

Դեկտեմբերի 31-ին էլ ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ կազմակերպությունը պատրաստվում է հարաբերություններ հաստատել Բելառուսի հետ՝ հաշվի առնելով ընդհանուր շահերը:


Աղբյուր` Panorama.am

20:00 04.02.2020

Ամենաշատ ընթերցվածները