ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վերսալում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ կանցկացվի
18:00 11.02.2020

Վերսալում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ կանցկացվի

Ապրիլի 24-ին Վերսալի պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ կանցկացվի:

Պալատի պաշտոնական կայքում ասվում է, որ Վերսալի Թագավորական մատուռում կհնչի հայ ազգի եւ նրա բազմադարյա պատմության ձայնը:

Շուշան Սիրանոսյանը, Աստղիկ Սիրանոսյանը, Վարդան Մամիկոնյանը եւ Մելոդի Լուլեջյանը կկատարեն Առնո Բաբաջանյանի տրիոն եւ Կոմիտասի ու Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

Աղբյուրը՝ NEWS.am

18:00 11.02.2020

Ամենաշատ ընթերցվածները