ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բաղձալի արձանիկները
20:00 11.02.2020

Բաղձալի արձանիկները

Փետրվարի 10-ի առավոտյան աշխարհին հայտնի դարձան կինեմատոգրաֆի 2019-ի լավագույն ներկայացուցիչները։ Արդյունքները հայտնի դարձան «Օսկար» ամենամյա, արդեն 92-րդ մրցանակաբաշխության ընթացքում, որը կայացավ ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում։ 24 բաղձալի արձանիկների համար պայքարում էին տասնյակ ռեժիսորներ, դերասաններ և ոչ միայն։ 

Հայտնի են լավագույներից լավագույնները

2019-ի լավագույն ֆիլմ է ճանաչվել «Մակաբույծները» հարավկորեական ստեղծագործությունը։ Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ այդ տիտղոսին արժանացավ ոչ անգլալեզու կինոնկարը: Երեկոյի ընթացքում կինոռեժիսոր Պոն Ջուն Հոնը բեմ է բարձրացել 4 անգամ, այդ թվում նաև որպես լավագույն ռեժիսոր: Նա ուրախությամբ նշել է, որ սա առաջին օսկարներն են իրենց երկրի համար, և հույս հայտնեց, որ վերջինը չեն լինի: 

Լավագույն դերասանների տիտղոսին են արժանացել Հոքին Ֆենիքսը՝ «Ջոկեր» ֆիլմում կատարած գլխավոր դերի և Ռենե Զելվեգերը՝ «Ջուդի» կինոնկարի համար:

Երկրորդ պլանի լավագույն դերասանների կոչումներ են ստացել Բրեդ Փիթը «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմում խաղացած դերի համար և Լորա Դերնը «Ամուսնական պատմություն» կինոնկարի համար:

Մրցանակաբաշխության մասնակիցները պարգևատրվեցին նաև մի շարք այլ անվանակարգերում՝ լավագույն օպերատորական գործ, լավագույն մոնտաժ, լավագույն սաունդթրեք, լավագույն դիմահարդարում և վարսահարդարում, և այլն: 

Մրցանակաբաշխության արդյունքների մասին դրական արտահայտվեց նաև կինոռեժիսոր Արման Չիլինգարյանը։ Նրա կարծիքով՝ լավավագույնները գնահատվեցին ըստ արժանվույն, կասկածի և բամբասանքի համար ոչ մի առիթ չկա:

Հետաքրքիր փաստեր մրցանակաբաշխության մասին

  • «Օսկար» 1 արձանիկի ինքնարժեքը 400 ԱՄՆ դոլար է, նրանցից յուրաքանչյուրը պատված է 24-կարատանոց ոսկով
  • Այս տարի մրցանակաբաշխությունը 2-րդ անգամ անցկացվել է առանց հաղորդավարի, պատմության մեջ սա 3-րդ դեպքն է
  • Այս անգամ անվանակարգերից ոչ մեկում առաջադրված չէր սևամորթ թեկնածու, ինչը շատերի կողմից դիտվեց որպես ռասիզմի դրսևորում
  • Լավագույն ռեժիսոր անվանակարգում չկային կին թեկնածուներ, մինչդեռ նրանց թիվը կազմում էր 6։

2019-ը արդեն պատմություն դարձավ: Առջևում նոր ստեղծագործական տարի է, ևս մեկ հնարավորություն «Օսկարի» դափնեկիր դառնալու համար:

Անի Գրիգորյան

20:00 11.02.2020

Ամենաշատ ընթերցվածները