ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախում երկու զինծառայող է զոհվել
21:00 12.02.2020

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Արցախում երկու զինծառայող է մահացել: Արցախի պաշտպանության նախարարությունը նախ հայտնել է մեկ զինծառայողի զոհվելու մասին, ապա տրամադրել նաև երկրորդ մահացած զինծառայողի տվյալները: 

«Արցախի Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել են ԱՀ ՊԲ լրատվական ծառայությունից:  

ՊՆ-ն քիչ ուշ հրապարակել է երկրորդ հաղորդագրությունը. «Փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:  

Դեպքերի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

21:00 12.02.2020

Ամենաշատ ընթերցվածները