ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԱՄՆ-ը 640 հազար դոլար է տրամադրում՝ Հայաստանում «ժողովրդավարության մշակույթը» զարգացնելու համար
21:00 13.02.2020

ԱՄՆ-ը 640 հազար դոլար է տրամադրում՝ Հայաստանում «ժողովրդավարության մշակույթը» զարգացնելու համար

ԱՄՆ Պետդեպարտամենտի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքային հարաբերությունների բյուրոն նախատեսում է 641,975 դոլար հատկացնել՝ Հայաստանում «ժողովրդավարության մշակույթ» զարգացնելու համար:

Այս գրանտին կազմակերպությունները կարող են դիմել մինչև 2020թ.-ի մարտի  13-ը։

Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ պետդեպի կայքից, ամերիկյան կողմից հատկացվող միջոցները պետք է օգտագործվեն «բացասական ազդեցության» նկատմամբ Հայաստանի բնակչության դիմադրությունը բարձրացնելու համար:

«Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքային հարաբերությունների բյուրոյի նպատակը ժողովրդավարության մշակույթի խթանումն է, Հայաստանի քաղաքացիական հասարակության ջանքերին աջակցելը՝ բացասական ազդեցությունների նկատմամբ բնակչության դիմադրության բարձրացման համար: Այս ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքացիական հասարակության կարողությունը՝ Հայաստանում ապատեղեկատվությունը հայտնաբերելու, դրա տարածումը ճնշելու և դրա ազդեցությունը մեղմելու համար», - ասվում է փաստաթղթում:

Ծրագրի ասպեկտները կարող են ներառելը կարող է լինել տեղական ԶԼՄ-ների մոնիտորինգը՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերման համար։ Մասնագետները կարող են, մասնավորապես, ներգրավվել տեղեկատվական անվտանգության հիմունքներով Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացում, որպեսզի նրանք կարողանան «պաշտպանվել համացանցային հարձակումներից»:

 

Այն ուղղված կլինի նաև «ապատեղեկատվության վերաբերյալ հայ հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և դրա դեմ պայքարի առկա գործիքներին»:

Ծրագիրը նախատեսված է 18-ից 24 ամսվա համար։

Աղբյուր` Panorama.am

21:00 13.02.2020

Ամենաշատ ընթերցվածները