ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Թուրքիայի իշխանություններն արգելափակել են մի քանի սոցկայքեր
18:30 28.02.2020

Թուրքիայի իշխանություններն արգելափակել են մի քանի սոցկայքեր

Թուրքական իշխանությունները երկրում արգելափակել են YouTube վիդեոհոսթինգը, նաև մի քանի սոցիալական ցանցեր փետրվարի 27-ին սիրիական Իդլիբում թուրք զինծառայողների զոհվելուց հետո: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, գրում է Haberturk-ը:

Turk Telekom պրովայդերը սահմանափակել է օգտատերի հասանելիությունը Twitter, Instagram, Facebook, նաև WhatsApp:

Թուրքիայի իշխանությունները հայտնել էին Իդլիբում սիրիական ավիահարվածի հետևանքով 33 զինվորի մահվան մասին, ևս 36-ը վիրավորվել էին: Անկարան իր զինվորների մահից հետո հայտարարել է ցամաքային և օդային գրոհներ սկսելու մասին՝ Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի վրա:

Աղբյուր` Panorama.am

18:30 28.02.2020

Ամենաշատ ընթերցվածները