ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Կրեմլը կարևորում է Թուրքիայի հետ հարաբերությունները
21:00 02.03.2020

Կրեմլը կարևորում է Թուրքիայի հետ հարաբերությունները

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում Թուրիքայի հետ համագործակցությունը կարևոր է Մոսկվայի համար։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։

Պեսկովի խոսքով, ռուսական կողմը հավատարիմ է մնում Սոչիում ձեռք բերված համաձայնությանը։ Նա շեշտել է, որ Մոսկվան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը շարունակելու մտադրությանը:

Նա ասել է, որ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս այս հարցում թուրք գործընկերների հետ համագործակցությանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը մարտի 5-ին Մոսկվայում կհանդիպեն՝ քննարկելու Իդլիբի խնդիրը։


Աղբյուր` Panorama.am

21:00 02.03.2020

Ամենաշատ ընթերցվածները