ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Քարաթափում Գորիս-Տաթև ավտոճանապարհին
16:00 20.03.2020

Քարաթափում Գորիս-Տաթև ավտոճանապարհին

Մարտի 20-ին, ժամը 08:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան մնացել է հողաշերտի տակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 27-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ), ինչի հետևանքով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Հ.) վնասվել է. ավտոճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ավտոմեքենան դուրս բերել արգելափակումից:

Փրկարարների և Գորիսի ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից կատարվել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

16:00 20.03.2020

Ամենաշատ ընթերցվածները