ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Իսպանիայում զոհերի թիվը նոր ռեկորդ է գրանցում․ կորոնավիրուսի վերջին զարգացումներն աշխարհում
16:00 30.03.2020

Իսպանիայում զոհերի թիվը նոր ռեկորդ է գրանցում․ կորոնավիրուսի վերջին զարգացումներն աշխարհում

Իսպանիայի կառավարությունը հավանություն է տվել ավելի խստացված արգելափակման միջոցառումների, որոնք ավելի վաղ հայտարարվել էր վարչապետ Պեդրո Սանչեսի կողմից՝ կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու վերջին փորձերի համար: Այս մասին գրում է Euronews-ը։

Բոլոր ոչ հիմնական աշխատողներն այսօրվանից կմնան տանը՝ մինչև ապրիլի 9-ը։ Այս քայլի հաստատումը տեղի է ունեցել կիրակի օրը կառավարության արտահերթ նիստում, երբ երկրում գրանցված մահվան դեպքերը նոր ռեկորդ են սահմանել՝ մեկ օրում 838 զոհ: Երկրում զոհերի թիվը հասել է 6528-ի, վարակվածներինը՝ 78 797-ի։

Իտալիայում որոշ հուսադրող նորություններ եղան, քանի որ մեկ օրում զոհերի թիվը սկսել է արդեն երրորդ օրը նվազել․ կիրակի գրանցվել է 756 զոհ, ինչը նվազում է 10-15 տոկոսով, երբ գրանցվում էր 969, 889 դեպքեր։ Երկրում զոհերի թիվը կազմում է 10 779։

Մեծ Բրիտանիայում վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի մոտ ևս հաստատվել է կորոնավիրուս ու նա գտնվում է մեկուսացման մեջ, կիրակի հայտնել է, որ «ամեն ինչ դեռ վատանալու է՝ մինչ դեպի լավը գնալը», և քաղաքացիների նկատմամբ սահմանվելու են նոր սահմանափակումներ։

Առողջապահության նախարարն էլ նախազգուշացրել է, որ կարող է տևել 6 ամիս՝ մինչ կյանքը կվերադառնա նորմալ հունի:  Բրիտանիայում մահվան դեպքերն անցել են 1000-ից, իսկ վարակվածներինը՝ 17 089։

ԱՄՆ նախագահ Թրամփը երկարաձգեց սոցիալական հեռավորության ուղեցույցները մինչև ապրիլի 30-ը, իսկ մինչ այդ ասել էր, որ ԱՄՆ-ում կյանքը կվերադառնա նորմալ հունի մինչև Զատիկ, որը ապրիլի 12-ին է։

ԱՄՆ-ը վարակի դեպքերով աշխարհում առաջին տեղում է՝ մոտ 143 հազար վարակակիր, ընդհանուր 2489 մահվան դեպքերով։

Ֆրանսիայում «պայքարը նոր է սկսվում», որտեղ մահվան դեպքերը 2606 է, վարակվածներինն անցել է 40 հազարը։ Իշխանությունները հայտնում են, որ մոտ 4200 մարդ գտնվում է ինտենսիվ թերապիայի մեջ։

Վարչապետ Էդուարդ Ֆիլիպը նախազգուշացրել է, որ «ապրիլի առաջին 15 օրը դժվար կլինի, նույնիսկ ավելի դժվար, քան անցած 15 օրերը», քանի որ Ֆրանսիան պատրաստվում է COVID-19 դեպքերի թվի կտրուկ աճին՝ ըստ կանխատեսումների:

Ռուսաստանում, որտեղ հաղորդված թվերը ենթադրում են, որ երկրում վարակի վիճակը ամենավատը չէ, Մոսկվայի քաղաքապետը արգելափակում է սահմանել:

Աշխարհում մահացությունների թիվը կիրակի օրն անցել է 33,000-ից, որում ամենամեծ թիվն ընկնում է Եվրոպային, մասնավորապես, Իտալիային։

Հունգարիան և Իռլանդիան ուրբաթ օրվանից սահմանել են 15-օրյա արգելափակում։ Հունգարիայում հաստատվել է վարակի 447 դեպք՝ 15 մահով, Իռլանդիայում՝ 2615 դեպք՝ 46 մահով։

Նոր Զելանդիայում ու Սիրիայում գրանցվել է վարակից առաջին մահերն են գրանցել։ Նոր Զելանդիան հայտարարել է արտակարգ դրություն, որը կսկսվի չորեքշաբթի օրվանից։
Հարավային Աֆրիկայում վարակի դեպքերը հասել են 709-ի և երկիրը պատրաստվում է արգելափակման։

Հնդկաստանը հայտարարել է 21-օրյա ընդհանուր արգելափակման մասին՝ 1,3 միլիարդ մարդու նկատմամբ՝ COVID-19- ի փոխանցումը դադարեցնելու համար: Երկրում հաստատված է վարակի 1071 դեպք՝ 29 մահով։

Թաիլանդում հաղորդվել է վարակի  1524 դեպք՝ մահվան 7 դեպքով։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Թաիլանդի թագավոր Ռաման իր հարեմի 20 կանանց ու բազմաթիվ ծառաների հետ ինքնամեկուսացվել է Ալպերում գտնվող շքեղ հյուրանոցում։

Չինաստանում վարակի երկրորդ ալիքի մտավախություններ կան՝ մինչդեռ պաշտոնյաները ձգտում են վերականգնել կյանքը։ Չինաստանի Ուհան քաղաքում 2 ամիս անց բացվում են որոշ խանութներ, մոլեր։  Al Jazeera-ի հաղորդմամբ, նախագահ Սի Ցզինպինը ցանկանում է, որ տնտեսությունը գործի՝ դադարից հետո։

Աղբյուր` Panorama.am

16:00 30.03.2020

Ամենաշատ ընթերցվածները