ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում համաճարակի հաղթահարման հարցում լավատես է մարդկանց 61 տոկոսը. GALLUP-ի նոր հարցումը
15:00 31.03.2020

Հայաստանում համաճարակի հաղթահարման հարցում լավատես է մարդկանց 61 տոկոսը. GALLUP-ի նոր հարցումը

Գելլափ միջազգային ասոցիացիան արտահերթ հարցում է անցկացրել աշխարհի 26 երկրում՝ կորոնավիրուսի վերաբերյալ: Հայաստանում հարցվածների 61 տոկոսի ակնկալիքները հաջորդ ամսվա համար լավատեսական են եղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ COVID – 19-իվ վերաբերյալ հարցումն անցակցվել է «GALLUP International Association»-ի կողմից աշխարհի 26 երկրում՝ ավելի քան 24 հազար մարդու շրջանում:

Թե ինչ է սպասվում առաջիկա ամսվա ընթացքում, հստակ պատկեր չկա: Հարցվածների 36 տոկոսը կարծում է, որ ամենավատը դեռ առջևում է, ևս 36 տոկոսը կարծում է, որ վատթարագույնն արդեն անցյալում է, և 27% -ը կարծում են, որ իրավիճակը կմնա այնպիսին, ինչպիսին կա: Իսկ 1 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել: Միացյալ Թագավորությունում հարցվողների 82 տոկոսը, Նիդերլանդներում հարվածների 77 տոկոսը, Ֆրանսիայում՝ 70 տոկոսը, Ավսրիայում 68 տոկոսը վատատես են եղել: Հայաստանում, Թուրքիայում, Ղազախստանում, Հնդկաստանում, Կորեայում, Ադրբեջանում հարցվածները շատ ավելի լավատես են եղել: Օրինակ Հայաստանում լավատես է եղել հարցվածների 61 տոկոսը:

Հարցվածները պատասխանել են հարցին, թե կորոնավիրուսի մասին մտածելիս թվարկված տարբերակներից որն են հավանական համարում հաջորդ ամսվա համար: «Վատագույնը դեռ առջևում է» տարբերակին կողմնակից է եղել Հայաստանում հարցվածների 18 տոկոսը, «Իրավիճակը հիմնականում կմնա նույնը, ինչ հիմա է» տարբերակի հետ համաձայնվել է հարցվածների 11 տոկոսը: Հարցվածների 61 տոկոսը հավատացած  եղել, որ  մենք արդեն ամենավատ վիճակում ենք, և ամեն ինչ կսկսի բարելավվել: Չի կարողացել պատասխանել հարցվածների 11 տոկոսը:

 «Ես պատրաստ եմ զոհաբերել իմ իրավունքներից մի քանիսը, եթե դա կօգնի կանխել վիրուսի տարածումը». այս մտքի հետ Հայաստանում միանգամյան համաձայն է եղել հարցվածների 59 տոկոսը, համաձայն է եղել 28 տոկոսը, անհամաձայնություն է հայտնել ընդամենը 4 տոկոսը, խիստ անհամաձայնություն՝ կրկին 4 տոկոսը, չի կարողացել պատասխանել 5 տոկոսը:

Հարցումն անցկացվել է աշխարհի 26 երկրում: Յուրքանչյուրում երկրում կանայք և տղամարդիկ հարցվել են անցյալ երկու շաբաթների ընթացքում դեմ առ դեմ՝ կամ հեռախոսով կամ օնլայն: Հետազոտման սխալի հավանականությունը +3-5% տոկոսի միջակայքում է՝ 95 տոկոս վստահության մակարդակում:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

15:00 31.03.2020

Ամենաշատ ընթերցվածները