ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը մեր երկրում
14:30 01.04.2020

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը մեր երկրում

Ապրիլի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 571 դեպք, որոնցից 31-ն` առողջացած, 3-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 537 պացիենտ: Բացասական արդյունք է արձանագրվել 2704 թեստավորման դեպքում:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

  • մնացե'ք տանը,
  • սահմանափակե'ք շփումները,
  • հետևե'ք անձնական հիգիենային,
  • հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
  • հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային տրանսպորտից օգտվելը,
  • շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
  • եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
  • պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով  բժշկին,
  • խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով։

ՀՀ ԱՆ

14:30 01.04.2020

Ամենաշատ ընթերցվածները