ԱՎԵԼԻՆ

Արցախ

Չնայած եղած խնդիրներին, կայացել են ժողովրդավարական ընտրություններ. Արցախի ՄԻՊ-ի հայտարարությունը
19:00 03.04.2020

Չնայած եղած խնդիրներին, կայացել են ժողովրդավարական ընտրություններ. Արցախի ՄԻՊ-ի հայտարարությունը

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետեւել է մարտի 31-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության, քվեարկության եւ դրա արդյունքների ամփոփման ողջ գործընթացին: Արդյունքում, Պաշտպանն ընդգծում է հետեւյալ կետերը՝

1.      Պաշտպանն արձանագրում է, որ կայացել են ժողովրդավարական եւ միջազգային չափանիշներին ընդհանուր առմամբ համապատասխանող ընտրություններ՝ բարձր մրցակցայնության, մասնակցայնության եւ հանրային վերահսկողության պայմաններում: Այնուամենայնիվ, արձանագրվել են որոշ օրենսդրական ու իրավակիրառական հիմնախնդիրներ, որոնց կարգավորումը կբարձրացնի հետագա ընտրական գործընթացների արդյունավետությունն ու միջազգային չափանիշներին համապատասխանելիությունը:

2.      Ընտրական գործընթացների դիտարկման ընթացքում Պաշտպանի աշխատակազմը մշտական կապ է պահպանել պետական լիազոր մարմինների, դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի եւ ընտրական գործընթացում ներգրավված այլ սուբյեկտների հետ:

3.      Մարդու իրավունքների պաշտպանը նախագահի բոլոր թեկնածուներին եւ կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական շրջանում առաջարկել է հանդիպել՝ քննարկելու իրենց ընտրական իրավունքների իրացման հետ կապված հնարավոր հիմնախնդիրները: Արդյունքում, Պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել հետաքրքրություն հայտնած բոլոր թեկնածուների եւ քաղաքական ուժերի հետ, արձանագրել իրենց մտահոգությունները եւ ներկայացրել Պաշտպանի աշխատակազմի կողմից կատարվող աշխատանքները:

4.      Նախընտրական քարոզչության փուլում Պաշտպանը մի շարք ահազանգեր է ստացել նախագահի թեկնածուներից եւ քաղաքական ուժերից, որոնք վերաբերում էին հիմնականում պաստառների վնասմանն ու չթույլատրված վայրերում տեղադրելուն,որոշ համայնքապետերի կողմնակալությանն ու նախընտրական քարոզչության կազմակերպչական հարցերում պատշաճ աջակցություն չցուցաբերելուն: Պաշտպանն իր լիազորությունների շրջանակներում կատարել է կոնկրետ գործողություններ ահազանգերի մանրամասները ճշտելու եւ հնարավոր իրավախախտումները կանխարգելելու ուղղությամբ:

5.      Պաշտպանի աշխատակազմը մշտադիտարկման է ենթարկել նաեւ լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը՝ արձանագրելով ու վերլուծելով ընտրություններին առնչվող ավելի քան 1500 հրապարակում: Այդ ընթացքում Պաշտպանը՝

Ա) Հանդես է եկել իր լիազորություններին վերաբերող մի շարք ենթադրյալ իրավախախտումների մասին ահազանգերի վերաբերյալ հրապարակային հայտարարություններով.

Բ) Սեփականնախաձեռնությամբքննարկմանընթացակարգէսկսելպետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների կողմից կատարած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 4 հրապարակմանառթիվ՝դրանքփոխանցելովԱՀգլխավորդատախազություն.

Գ) Արձանագրել է մարդու իրավունքների մշակույթը խաթարող երեւույթների հիմնականում դրվագային դրսեւորումներ, ներառյալ՝ կոնկրետ խմբերի կամ անձանց հանդեպ անհանդուրժողականու ատելության խոսք, վիրավորանք, իրականությանն առերեւույթ չհամապատասխանող տեղեկություններ, որոնց զգալի մասը տարածվում էր սոցիալական ցանցերի կեղծ օգտատերերի եւ որոշ լրատվամիջոցների կողմից.

Դ) Արձանագրել է աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում մի խումբ հանրային ծառայողների կողմից հանրային ծառայության հիմնական,հատկապես՝քաղաքական զսպվածության ուանկողմնակալությանսկզբունքների խախտման մասին վկայող մի շարք ահազանգեր ու դրսեւորումներ.

Ե) Ի գիտություն է ընդունել ընտրական ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ մի շարք անհստակ ու անհասցե հրապարակային հաղորդումներ, որոնք տրվում էին գլխավորապես նախընտրական քարոզչություն իրականացնող սուբյեկտների կամ նրանց հետ առերեւույթ փոխկապակցված անձանց կողմից.

Զ) Նախնականորեն վերլուծել է արձանագրված հիմնախնդիրների օրենսդրական ու իրավակիրառական պատճառները՝ հետագա ընտրական բարեփոխումների համար առաջարկներ մշակելու նպատակով:

6.      Պաշտպանը նախընտրական քարոզչության փուլում դիտարկել է հավաքների ընթացքում դրանց մասնակիցների իրավունքների պաշտպանությանը վերաբերող ընթացակարգերն ու պայմանները՝ արագ արձագանքելով մարդու իրավունքների եւ ազատությունների նկատմամբ պետական մարմինների կողմից միջամտության մասին ահազանգերին:

7.      Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ առաջարկներ է ներկայացրել լիազոր մարմիններին քվեարկության օրվա ընթացքում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումների պատշաճ կազմակերպման վերաբերյալ:

8.      Պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով դիտարկել է նաեւ քվեարկության եւ դրա արդյունքների ամփոփման ընթացքը՝ եւ՛ սոցիալական ցանցերով ու լրատվամիջոցներով, եւ՛ուղիղ հեռարձակմամբ, եւ՛ դիտորդական խմբերի հետ կայուն կապ պահպանելով:

9.      Քվեարկության օրվա ընթացքում թեժ գծի 116 հեռախոսահամարին ստացվել է 12 դիմում, որից 6-ի վերաբերյալ տրամադրվել է խորհրդատվություն առանձին իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին, իսկ 6-ը վերաբերել է հաշվառման եւ ընտրական ցուցակներում ընդգրկված չլինելու հարցերին, որոնց կարգավորման մասով Պաշտպանի աշխատակազմը ձեռնարկել է համապատասխան միջոցներ:

10.  Քվեարկության օրվա ընթացքում սոցիալական ցանցերի եւ լրատվամիջոցների դիտարկման արդյունքում Պաշտպանի աշխատակազմը հնարավորինս հավաքագրել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ հրապարակային հաղորդումները:Տվյալ ահազանգերի վերաբերյալ Պաշտպանը շեշտադրում է՝

Ա) Պաշտպանի աշխատակազմը հրավիրել է ԱՀգլխավորդատախազության ուշադրությունը 17հաղորդման վրա, որոնք բոլորն էլ ընթացքավորվել են, իսկ դրանցից 7 հաղորդման առթիվքրեականգործերենհարուցվել.

Բ) Պաշտպանը ողջունում է, որ իրավապահ մարմինները փաստացի փոխել են իրավակիրառ պրակտիկան եւ սկսել են անհապաղ հարուցել քրեական գործեր համապատասխան առիթների եւ հիմքերի առկայության դեպքում, ինչը հնարավորություն է տալիս նրանց բոլոր հանգամանքներն ուսումնասիրել օպերատիվ ու արդյունավետ կերպով.

Գ) Իր լիազորություններին առնչվող դեպքերով Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսելու, որպեսզի կարողանա ավելի համակողմանիորեն հետեւել իրավապահ մարմինների գործողություններին տվյալ հաղորդումների շուրջ.

Դ) Պաշտպանի աշխատակազմն ավելի երկարաժամկետ կտրվածքում վերլուծելու է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները եւ իրավապահ մարմինների քննությունների արդյունքները, որպեսզի վերհանի դրանց պատճառները եւ համապատասխան առաջարկներ ներկայացնի պատկան մարմիններին ընտրական օրենսդրության ու պրակտիկայի հետագա բարեփոխման ուղղությամբ:

11.   Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ քվեարկության օրն ընտրական իրավախախտումների գերակշիռ մասը կրում էր դրվագային ու ոչ դիտավորյալ բնույթ՝ պայմանավորված կազմակերպչական խնդիրներով եւ ընտրական գործընթացներում ընդգրկված որոշ անձանց կողմից օրենսդրության ոչ պատշաճ իմացությամբ, որոնց կողմից քվեարկության արդյունքների վրա հնարավոր էական ազդեցության մասին վկայող հիմնավոր ապացույցներ հայտնի չեն Պաշտպանին:

12.   Թերեւս միակ առերեւույթ կազմակերպված իրավախախտման վերաբերյալ հանրային կասկած հարուցող երեւույթը որոշ ընտրողների կողմից իրենց լրացված քվեաթերթիկների լուսանկարահանումն էր:Հաշվի առնելով նախընտրական քարոզչության փուլում հրապարակված որոշ ահազանգեր ընտրողների կամքի ազատ ձեւավորման ու արտահայտման վրա ազդեցության հնարավոր դեպքերի վերաբերյալ եւ լրացված քվեաթերթիկների լուսանկարահանման ներկայացված դեպքերը՝ հանրության մոտ կարող էր առաջանալ ողջամիտ կասկած այդ դեպքերի հանցավոր բնույթի շուրջ: Այդ առումով Պաշտպանն ընդգծում է՝

Ա) Իրավապահ մարմինները պետք է օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի շրջանակներում օպերատիվ ու արդյունավետ կերպով ուսումնասիրեն լրացված քվեաթերթիկների լուսանկարահանման դեպքերի եւ ընտրողների կամքի ազատ ձեւավորման ու արտահայտման վրա ազդեցության հնարավոր դեպքերի մասին ահազանգերի միջեւ պատճառահետեւանքային հնարավոր կապերը՝ հարգելով օրենսդրությամբ չարգելված արարք կատարած ընտրողների անմեղության կանխավարկածը.

Բ) Անընդունելի ու ապօրինի էին լրացված քվեաթերթիկը լուսանկարահանած ընտրողների կողմից կամավոր եւ այլոց կողմից հարկադրաբար քվեարկության արդյունքը բացահայտելու եւ հրապարակելու դեպքերը.

Գ) Հաշվի առնելով հանրության ողջամիտ կասկածները լրացված քվեաթերթիկների լուսանկարահանման դեպքերի եւ ընտրողների կամքի ազատ ձեւավորման ու արտահայտման վրա ազդեցության հնարավոր դեպքերի մասին ահազանգերի միջեւ պատճառահետեւանքային կապերի առկայության վերաբերյալ՝ պետությունը պետք է ընտրական համակարգի հաջորդ բարեփոխման շրջանակներում ձեռնարկի քվեարկության գաղտնիության երաշխիքների ավելացմանն ու հանրության ողջամիտ կասկածների բացառմանն ուղղված հետեւյալ կանխարգելիչ միջոցները՝

•         Ներդնել ՀՀ-ում գործող՝ քվեարկության ծրարի եւ ինքնասոսնձվող դրոշմանիշի կիրառման մեխանիզմը,

•         Օրենսդրությամբ արգելել ոչ միայն քվեարկության արդյունքը բացահայտելն ու հրապարակելը, այլ նաեւ՝ լրացված քվեաթերթիկը լուսանկարահանելն ու տեսանկարահանելը:

13.  Նկատելի էին որոշ ահազանգեր նաեւ տեղամասային կենտրոններում օրենսդրությամբ չնախատեսված անձանց, հատկապես՝ պատգամավորության թեկնածուների ներկայության դեպքերի մասին, ինչը երբեմն կարող էր ընկալվել որպես քվեարկության ընթացքի վրա ներազդելու կամ քարոզչության փորձ: Այս առումով պետք է բարելավել տեղամասային հանձնաժողովների նախագահների պատրաստվածությունը եւ ապահովել օրենսդրական պահանջներին համապատասխան կարգուկանոն տեղամասային կենտրոններում:

14.  Պաշտպանը ողջունում է ԱՀ Կառավարության որոշումն աջակցելու քվեարկության օրվա ողջ ընթացքում Ստեփանակերտի եւ շրջկենտրոնների բոլոր 48 տեղամասային կենտրոնների աշխատանքներն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու նախաձեռնությանը, ինչը լրացուցիչ ու արդյունավետ մեխանիզմ է ապահովել ընտրական գործընթացների թափանցիկության եւ հանրային վերահսկողության համար: Կարեւոր է, որ ընտրական համակարգի հաջորդ բարեփոխման ժամանակ օրենսդրությամբ նախատեսվի քվեարկության ու դրա արդյունքների ամփոփման գործընթացների տեսանկարահանման եւ ուղիղ հեռարձակման մեխանիզմ, առավել եւս, երբ արդեն կա հաջողված փորձ:

15.  Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է նաեւ պետական լիազոր մարմինների ձեռնարկած կարեւոր միջոցառումները նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ՝ ներառյալ՝ տեղամասային կենտրոնների ախտահանումը, անհատական գրիչների, դիմակների ու ձեռնոցների բաժանումը: Միեւնույն ժամանակ, Պաշտպանը մտահոգություն է հայտնում, որ կենտրոնացված ու արդյունավետ միջոցներ առերեւույթ չեն ձեռնարկվել տեղամասային կենտրոններից դուրս գտնվող ընտրողների հերթերի անվտանգ կառավարման ուղղությամբ, ինչնընթացիկ պայմաններում կարող էր հանգեցնել մարդկանց առողջության պահպանման իրավունքի զանգվածային խախտման:

16.  Պաշտպանը պատրաստակամություն է հայտնում արդյունավետորեն համագործակցել ընտրությունների արդյունքումԱզգային ժողով անցած եւ արտախորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի հետ՝ հանուն մարդու իրավունքների եւ ազատությունների պատշաճ պաշտպանության:

17.  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետեւելու է նաեւ ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի ընթացքին եւ իրականացնելու է ընտրական գործընթացների դիտարկում՝ քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանությունը եւ մարդու իրավունքների մշակույթը Պաշտպանի լիազորությունների շրջանակներում երաշխավորելու նպատակով:

Աղբյուրը՝ NEWS.am

19:00 03.04.2020

Ամենաշատ ընթերցվածները