ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Պարենային մթերքների գնային ինդեքսը՝ մարտին
12:00 06.04.2020

Պարենային մթերքների գնային ինդեքսը՝ մարտին

2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 10.6% գնանկում, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 2.1% գնաճ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Ըստ աղբյուրի, 2020թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.2%, յուղերի և ճարպերի՝ 0.3%, ծխախոտային արտադրատեսակների՝ 0.6%, ալկոհոլային խմիչքի 1.9% գնաճ, իսկ սուրճի, թեյի, կակաոյի և ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը։
Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ գրանցվել է 4.5%, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 1.2% գնանկում:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ արձանագրվել է 7.7%, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 0,8% գնանկում:

Ըստ վիճակագրության՝ ձվի գինը 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ նվազել է 31.2%-ով, իսկ 2020թ. փետրվարի համեմատ` 7.5%-ով:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում էլ 2020թ. մարտին 2019թ. մարտի համեմատ գրանցվել է 5.3%, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 0.8% գնանկում:

 
Աղբյուր` Panorama.am
12:00 06.04.2020

Ամենաշատ ընթերցվածները