ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Թորոսյան. 8 քաղաքացի ծայրահեղ ծանր են
20:00 06.04.2020

Թորոսյան. 8 քաղաքացի ծայրահեղ ծանր են

«Երեկ երեկոյան տվյաներով, Հայաստանում կորոնավիրուսով վարակված 146 քաղաքացի ունի թոքաբորբ, մոտ 35 հոգի գտնվում է ծանր վիճակում, ռեանիմացիոն չեն, մեծ մասը պարզապես թթվածնի կարիք ունեն, որը ստանում են հիվանդանցներում, ծայրահեղ ծանր ունենք 8 հոգի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա ներկայացրած տվյալներով, մեկուսացման վայրերում գտնվում է 1500 քաղաքացի, մոտ 5000 քաղաքացի ինքնամեկուսացման տակ է՝ հատուկ ցուցումով, 400-ից ավելի քաղաքացի դուրս են եկել մեկուսացման վայրերից։ 

Ա.Թորոսյանն ասաց, որ այս պահին ունեն 1400 հատուկ մահճակալային ֆոնդ միայն կորոնավիրուսային հիվանդության համար, որից զբաղված է մոտ կեսը։

«Պացիենտների մի մասը, որոնք գանգատ չունեն կամ ունեն թեթև գանգատներ, չեն գտնվում հիվանդանոցներում, այլ հյուրանոցներում են, իհարկե, բժշկական հսկողության տակ»,- ասաց նախարարը։

Աղբյուր՝ panorama.am

20:00 06.04.2020

Ամենաշատ ընթերցվածները