ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Օքսֆամ. 500 միլիոն մարդ կորոնավիրուսի արդյունքում աղքատության վտանգի տակ է
18:00 09.04.2020

Օքսֆամ. 500 միլիոն մարդ կորոնավիրուսի արդյունքում աղքատության վտանգի տակ է

Կորոնավիրուսի համաճարակը կարող է գլոբալ աղքատության մեջ մղել կես միլիարդ մարդկանց։ Այս մասին, ինչպես գրում է Al Jazeera-ն, ասում է «Օքսֆամ» միջազգային օգնության գործակալությունը:

Կազմված փաստաթղթում ասվում է, որ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը միայն Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կարող է աճել 6.2 միլիոնից մինչև 13,1 միլիոնի:

Օքսֆամը ահազանգում է, որ ավելի հարուստ երկրները համաձայնեն «Բոլորի համար տնտեսական փրկության փաթեթ»-ին, ինչը թույլ կտա աղքատ երկրների կառավարություններին կանխիկ դրամ տրամադրել նրանց, ովքեր կորցրել են իրենց ապրուստը։

Այս ահազանգը հնչեցվում է հաջորդ շաբաթ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և G20-ի ֆինանսների նախարարների վճռական հանդիպմանն ընդառաջ։

Աղբյուր` Panorama.am

18:00 09.04.2020

Ամենաշատ ընթերցվածները