ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայկական ֆուտբոլային ակումբները սկսում են մարզումները
10:00 21.04.2020

Հայկական ֆուտբոլային ակումբները սկսում են մարզումները

ՀՀ Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածությունըստ որի ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆուտբոլի ֆեդերացիան: ՀՖՖ-ին տրամադրվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստերորոնք մոտակա 3 օրերի ընթացքում կբաժանվեն ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբներինՄինչև մարզումների սկիզբը բոլոր ակումբները պարտավոր են թեստավորել իրենց ֆուտբոլիստներինինչպես նաև մարզչականսպասարկող և բժշկական անձնակազմերի ներկայացուցիչներին։ Յուրաքանչյուր ակումբի կազմում մարզմանը միաժամանակ կարող է մասնակցել ոչ ավելքան 20 անձներառյալ՝ ֆուտբոլիստներըմարզչականսպասարկող և բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ:

Մեկ շաբաթ անց ՀՖՖ-ն կքննարկի Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնություններիինչպես նաև VBET գավաթի խաղարկության վերսկսման հարցը։ Հնարավոր ժամկետներն են մայիսի երկրորդ կես-հունիսի սկիզբը՝ կախված Հայաստանում արտակարգ դրության ավարտից և մի շարք այլ հանգամանքներից։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Աղբյուրը՝ «Արմենպրես»

10:00 21.04.2020

Ամենաշատ ընթերցվածները