ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Աֆղանստանում հինգ զինվոր է զոհվել թալիբների հետ բախման հետևանքով
19:00 02.05.2020

Աֆղանստանում հինգ զինվոր է զոհվել թալիբների հետ բախման հետևանքով

«Թալիբան» ծայրահեղական խմբավորման գրոհայինների հետ բախման հետևանքով զոհվել է Աֆզանստանի կառավարական ուժերի  հինգ զինծառայող, ևս հինգը տուժել է հրաձգության պատճառով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Բախումը տեղի է ունեցել Բալխ գավառում: Զինծառայողներից մեկը ԶԼՄ-ներին հայտնել է, որ զինված թալիբները ուրբաթ օրը ուշ երեկոյան հարձակվել են բանակային անցակետի վրա: Նրա խոսքով՝ բախման ընթացքում զինվորներին հաջողվել է չեզոքացնել 15 զինյալի:

Մարտից հետո թալիբները թաքնվել են, սակայն տեղի բնակիչները չեն բացառում, որ զինյալները շուտով կարող են վերադառնալ:

Աֆղանստանում շարունակվում է կառավարական ուժերի և «Թալիբան» ծայրահեղական խմբավորման գրոհայինների միջև առճակատումը: Գրոհայինները գրավել են երկրի գյուղական բնակավայրերի մեծ մասը և սկսել են հարձակվել խոշոր քաղաքների վրա:

Երկրի տարածքում մեծացել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը: Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերը ահաբեկչության դեմ պայքարի գործողություններ են իրականացանում ամբողջ երկրի տարածքում:

Աղբյուր՝ armenpress.am

19:00 02.05.2020

Ամենաշատ ընթերցվածները