ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Բերքաբեր գյուղի ուղղությամբ
20:00 13.05.2020

Ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Բերքաբեր գյուղի ուղղությամբ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ  Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ:

«Այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։ Հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է»,-գրել է Ստեփանյանը։

Աղբյուր` Panorama.am

20:00 13.05.2020

Ամենաշատ ընթերցվածները