ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Աշխարհի խոշորագույն Intelsat արբանյակային օպերատորը սնանկության հայց է ներկայացրել
20:00 14.05.2020

Աշխարհի խոշորագույն Intelsat արբանյակային օպերատորը սնանկության հայց է ներկայացրել

Աշխարհի խոշորագույն Intelsat-ը միջազգային արբանյակային օպերատորը վերակազմավորման նպատակով սնանկության հայց է ներկայացրել ամերիկյան դատարան, հետեւում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ֆինանսական վերակազմավորումը հեշտացնելու համար Intelsat-ը եւ դրա որոշ դուստր ընկերություններ 11-րդ գլխի (ԱՄՆ օրենսգրքի Սնանկության մասին գլխի, որն ընկերության վերակազմավորում է ենթադրում.) համաձայն կամավոր միջնորդագիր են ներկայացրել ԱՄՆ-ի Վիրջինիայի Արեւելյան շրջանի սնանկության հարցերով դատարան»,- նշվում է ընկերության հաղորդագրության մեջ: .

Որպես վերակառուցմամբ սնանկության հիմնական պատճառ՝ Intelsat-ը նշել է ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովից թույլտվություն ստանալու ցանկությունը ԱՄՆ 5G ցանցային ենթակառուցվածքը տեղակայելու նպատակով C-band հաճախականություններն օգտագործելու համար: Բացի այդ, ընկերությունը տուժել է կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամից:

Ներկայումս Intelsat ուղեծրային խմբավորման մեջ ավելի քան 50 տիեզերակն ապարատ կա:

Աղբյուր՝ news.am

20:00 14.05.2020

Ամենաշատ ընթերցվածները