ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին
20:00 15.05.2020

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ինիսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, այս մասին որոշումներն ընդունվել են ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ այսօր կայացած նիստի ընթացքումԻնչպես Բարձրագույնայնպես էլ Առաջին խմբերի՝ վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականներիՀետագայումհաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի դրսևորումները և ՀՀ կառավարության կայացրած որոշումներըկքննարկվեն վերոնշյալ սահմանափակումը ուժի մեջ թողելու կամ վերացնելու տարբերակները:

Արդեն հայտնի է Հայաստանի Բարձրագույն խմբի վերսկսումից հետո կայանալիք առաջին՝ թվով 18-րդ մրցափուլի խաղացանկըՀետագա մրցափուլերի խաղացանկը կկազմվի 18-րդ տուրի ավարտից հետո՝ ելնելով մրցաշարային աղյուսակում թիմերի վերջնական դասավորությունիցՀՖՖ գործադիր մարմինն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փոփոխություններ մտցնել խաղացանկի մեջ՝ ելնելով հանրապետությունում այդ պահին տիրող իրավիճակիցկառավարության որոշումներից և պարետատան ցուցումներից:

Աղբյուր՝ Արմենպրես

20:00 15.05.2020

Ամենաշատ ընթերցվածները