ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Աշխարհի երկրորդ երկիրը հայտարարել է COVID-19-ի բոլոր հիվանդների բուժման մասին
20:00 16.05.2020

Աշխարհի երկրորդ երկիրը հայտարարել է COVID-19-ի բոլոր հիվանդների բուժման մասին

Կամբոջայի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի բոլոր վարակակիրների ապաքինման մասին։ Այս մասին ասված է երկրի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, գրում է New York Times-ը։

«Համավարակի սկսվելուց ի վեր Կամբոջայի հիվանդանոցներում բուժվող 122 վարակակիրներից ապաքինվել է 122-ը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ընդ որում՝ երկրում մահացու դեպքեր չեն գրանցվել։ Նշվում է նաև, որ Կամբոջայում բուժվող 122 անձանցից միայն 54-ն են եղել երկրի քաղաքացիներ։

Չնայած կորոնավիրուսով վարակվածների ապաքինմանը՝ երկրում սահմանափակող միջոցառումները չեն չեղարկվել։

Ավելի վաղ Սլովենիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել էր երկրի տարածքում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին՝ դառնալով կորոնավիրուսը հաղթահարած առաջին երկիրը Եվրոպայում։

«Այսօր Սլովենիան լավագույն համաճարակային պատկերն ունի Եվրոպայում»,-հայտարարել էր երկրի վարչապետ Յանեզ Յանշան:

Աղբյուր՝ tert.am

20:00 16.05.2020

Ամենաշատ ընթերցվածները