ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Թանգարանների միջազգային օրն է
10:00 18.05.2020

Թանգարանների միջազգային օրն է

Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է, որն այս տարի անցկացվում է «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» խորագրի ներքո, որը մատնանշում է թանգարանների և տարբեր լսարանների երկխոսության ամրապնդումը, ինչպես նաև ցուցադրությունների հասանելիության ապահովումը: Այս տարի օրվան նվիրված բոլոր միջոցառումները կլինեն առցանց՝ պայմանավորված համավարակով։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, մայիսի 18-ին ՀՀ և Արցախի թանգարանները կիրականացնեն բազմաբովանդակ ծրագրեր առցանց հարթակում։

Հայաստանի ազգային պատկերասրահը ժամը 20։00-ին կազմակերպելու է «Առցանց էքսկուրսիա Հայաստանի ազգային պատկերասրահում»  միջոցառումը։ 

Մատենադարանը կազմակերպում է «Հասանելիություն համավարակի օրերին». առցանց շրջայց Մաշտոցյան Մատենադարանում, մեկնարկեը 15:00-ից Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ժամը 12։00-ին կազմակերպում է Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի ստեղծման պատմությունը, երեք հայ հանճարների՝ Հ. Թումանյանի, Ա. Սպենդիարյանի, Մ. Սարյանի պատմական հանդիպումը առցանց միջոցառումը։

Ժամը 13:30-ին, Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) ֆեյսբուքյան էջում կիրականացվի թանգարանի նոր կայքի շնորհանդեսը: Ռուսական արվեստի թանգարանը հնարավորություն կունենա իր հավաքածուն և գործունեությունը, այսուհետ, ներկայացնել նոր, ավելի մեծ վիրտուալ հարթակում՝ rusartmuseum.am:

Բոլորին միջոցառումներին կարելի է ծանոթնալ այստեղ։ 

Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1978 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ:

Աղբյուր` Panorama.am

10:00 18.05.2020

Ամենաշատ ընթերցվածները