ԱՎԵԼԻՆ

Արցախ

ՊԲ ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը
16:00 23.05.2020

ՊԲ ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը

ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ մայիսի 22-ին հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են  ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունն արհեստականորեն լարելու անհեռանկար մարտավարությունից: Հակառակ դեպքում՝  առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

16:00 23.05.2020

Ամենաշատ ընթերցվածները