ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կասեցումներ` Սյունիքում
18:00 25.05.2020

Կասեցումներ` Սյունիքում

Մարզի քաղաքներում, մասնավորապես, Գորիսում, Կապանում, համատարած մշտադիտարկումների արդյունքով կասեցվել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումները ներկայացվում են ՀՀ պարետին եւ գործունեության ժամանակավոր արգելքի հիմք դառնում։

Կորոնավիրուսի (COVID19) տարածումը կանխելուն ուղղված` պարետի սահմանած անվտանգության կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումների դեպքում վարչական տույժերը խստացվում են։

Աղբյուր՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

18:00 25.05.2020

Ամենաշատ ընթերցվածները