ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցությունը բավական սերտ է. Լավրով
15:00 27.05.2020

Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցությունը բավական սերտ է. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Հայաստանի հետ ՌԴ ռազմական համագործակցությունը բավական սերտ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Regionmonitor-ը, այս մասին Լավրովն ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքների ամփոփման ասուլիսում:

«Հարաբերությունները մենք գնահատում ենք, որպես դաշնակցային: Դա վերաբերում է և՛ ՀԱՊԿ շրջանակում, և՛ մեր երկկողմ հարաբերություններին: Ռազմական համագործակցությունը բավական սերտ է»,- ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է, որ Հայաստանում գտնվում է ռուսական ռազմաբազա, որն աջակցում է տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանմանը:

«Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, ռազմատեխնիկական աջակցությանը, որը մենք ցուցաբերում ենք Հայաստանի Հանրապետությանը, այստեղ ևս բավական սերտ և արդյունավետ աշխատանք է ընթանում»,- նշել է նախարարը:

Սերգեյ Լավրովը նշել է, որ այդ աշխատանքը մշտական է, ամենօրյա և պրոֆեսիոնալ, և այդ առնչությամբ որևէ հարց չի առաջանում:

Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկե նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Աղբյուր՝ Արմենպրես

15:00 27.05.2020

Ամենաշատ ընթերցվածները