ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ինչո՞ւ է նվազում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը
18:00 02.06.2020

Ինչո՞ւ է նվազում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը

Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման ազգային կենտրոնի՝ կորոնավիրուսից ապաքինվածների վերաբերյալ հրապարակած տվյալները մտահոգիչ են։ Դրանք գնալով նվազում են։

Համեմատության համար նշենք, եթե մայիսի 25-ին առողջացածների թիվը 3145 էր, այսօր՝ 3427, ստացվում է ութ օրում առողջացել է 282 հիվանդ, վերջին մեկ օրվա ընթացքում ընդամենը 25 հիվանդ։

Ո՞րն է պատճառը, Panorama.am-ը հետաքրքրվեց առողջապահության նախարարությունից։

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հիշեցրեց, որ մայիսի 22-ից նախարարությունն անցել է նոր քաղաքականության, երբ կորոնավիրուսով թեթև հիվանդներն ուղարկվում են տնային բուժման։

«Նրանց տվյալները մուտք է արվում համակարգը, և միայն 14 օր անց նրանք պետք է դուրս գան համակարգից՝ համարվելով առողջացած»,- մանրամասնեց նա։

Ըստ այս տրամաբանության, ապաքինվածների թվի աճ կարելի է սպասել հունիսի 6-ին՝ մայիսի 22-ից 14 օր անց։

Նախարարության ու կենտրոնի հրապարակած թվերը, ինչպես ասաց Ալինա Նիկողոսյանը,  վերաբերում են  հիվանդանոցներից առողջացումով դուրս գրվածներին։

Հիշեցնենք, որ տնային բուժում անցնող քաղաքացիները թեստավորում չեն անցնի։

Աղբյուր` Panorama.am

 
 
18:00 02.06.2020

Ամենաշատ ընթերցվածները