ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում
14:00 19.06.2020

Եղանակը Հայաստանում

Հունիսի 19-ին Հայաստանի մարզերի մեծ մասում գիշերային ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի:

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում գիշերային ժամերին եւ երեկոյան տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +30+32:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +26+29,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26, 

Լոռիում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26, 

Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +25+30,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +30+33,

Արարատում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+33, 

Արմավիրում: գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+33, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+33,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +31+36,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+29,

Արցախում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +25+29 (հովիտներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +31+36): 

Աղբյուրը՝ NEWS.am

14:00 19.06.2020

Ամենաշատ ընթերցվածները