ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ
14:00 22.06.2020

Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում՝ հունիսի 22-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 23-26-ը հիմնականում հյուսիսային շրջաններում, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետում», Երեւանում հունիսի 22-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Հունիսի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում կլինի՝ +29+31:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +5+101, ցերեկը՝ +19+24,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+24,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +24+29,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+24,

Լոռիում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,

Տավուշում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+30,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+24,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +28+30,

Արարատում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +29+32,

Արմավիրում` գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +29+323,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+24,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +29+32,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +31+35,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+26,

Արցախում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +24+28 (հովիտներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+35):

14:00 22.06.2020

Ամենաշատ ընթերցվածները