ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 4․4 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
13:00 25.06.2020

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 4․4 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հունիսի 23-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ 300 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝  500 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1․5 հա, 200 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 2500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 7000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 600 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1500 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 600 քմ,

Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում՝ 500 քմ, Գրիբոեդով գյուղում՝ 2500 քմ,

Արարատի մարզի Խարբերդ գյուղում՝ 8000 քմ,

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 2000 քմ,

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղ՝ 2000 քմ,

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ 800 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

13:00 25.06.2020

Ամենաշատ ընթերցվածները