ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գիտնականները պարզել են՝ որքան ժամանակ կորոնավիրուսը կարող է պահպանվել քաղցրահամ ջրերում
18:00 29.06.2020

Գիտնականները պարզել են՝ որքան ժամանակ կորոնավիրուսը կարող է պահպանվել քաղցրահամ ջրերում

Նոր կորոնավիրուսը գետի ջրի մեջ ընկնելու դեպքում կարող է այնտեղ պահպանվել մինչև 25 օր։ Այս մասին հետազոտությունը, Ria-ի հաղորդմամբ, հրապարակվել է բժշկական medRxiv պորտալում:

Նման եզրահանգման են եկել լեհ և բրիտանացի գիտնականները: Նրանք գնահատել են ջրում վիրուսի կյանքի տևողությունը, վարակված ջրային համակարգի հետ շփման դեպքում վարակի վտանգը:

«Բնական ջրային համակարգերը կարող են ծառայել որպես փոխանցման ուղի SARS-CoV-2-ի համար։ Մենք եկել ենք այն եզրակացության, որ վիրուսը կարող է կայուն մնալ մինչև 25 օր»,– ասվում է ուսումնասիրության մեջ:

Ըստ գիտնականների, քաղցրահամ ջրերում՝ լճում, գետում, COVID-19-ով վարակվելու համար պահանջվում է 100 վիրուսային մասնիկի կոնսենտրացիա՝ 100 միլիմետր ջրում։

Նշվում է նաև ջրի ջերմաստիճանի դերը․ երկար ժամանակ վիրուսային մասնիկների կենտրոնացումը շարունակում է մնալ ամենաբարձրը սառը ջրի մեջ։

Աղբյուր` Panorama.am

18:00 29.06.2020

Ամենաշատ ընթերցվածները