ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Oդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
18:00 15.07.2020

Oդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում և չորս մարզերում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38-+40 աստիճանի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության hիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Հուլիսի 19-20-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանումս պասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38… +40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,- գրել է Սուրենյանը:

Երևան քաղաքում հուլիսի 15-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում հուլիսի 15-ի ցերեկը, 16-18-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

18:00 15.07.2020

Ամենաշատ ընթերցվածները