ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Թուրքիայի անվտանգության խորհուրդն Ադրբեջանին սատարող հայտարարություն է արել
14:00 23.07.2020

Թուրքիայի անվտանգության խորհուրդն Ադրբեջանին սատարող հայտարարություն է արել

Հուլիսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ գումարված ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքում հերթական հակահայկական հայտարարությունն է ընդունվել։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հողերը տարիներ շարունակ ապօրինաբար զավթած Հայաստանի ագրեսիան, որը խաթարում է խաղաղությունն ու ոտնահարում միջզգային իրավունքի նորմերը», - ասված է Թուրքիայի ԱԱԽ հայտարարությունում։

Թուրքիայի անվտանգության խորհուրդը հայտարարել է նաև, որ Հայաստանը պետք է անհապաղ լքի «ադրբեջանական հողերը», ինչպես նաև՝ անվերապահ աջակցություն է հայտնել «եղբայրական» Ադրբեջանին։

Նշենք, որ  Թուրքիայի ԱԱԽ հայտարարության մեջ անդրադարձ է կատարել նաև Թուրքիայի օրակարգում գտնվող այլ երկրների՝ Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և  Կիպրոսի հիմնախնդիրներին։ Նկատենք, որ հիշյալ բոլոր հիմնախնդիրներում Թուրքիան ունի ռազմական ներգրավվածություն։

Աղբյուր` Panorama.am
14:00 23.07.2020

Ամենաշատ ընթերցվածները