ԱՎԵԼԻՆ

Ռազմական

Հայ զինծառայողները բարձր արդյունք են գրանցել «Դիպուկահարի բնագիծ» մրցույթի առաջին փուլում
16:00 27.08.2020

Հայ զինծառայողները բարձր արդյունք են գրանցել «Դիպուկահարի բնագիծ» մրցույթի առաջին փուլում

Բանակային միջազգային վեցերորդ խաղերը Բելառուսում մեկնարկել են խորհրդանշական արարողությամբ: Առաջին օրը մասնակից թիմերը ծաղիկներ են խոնարհել Բրեստի ամրոցի պաշտպանության համար զոհված խորհրդային զինվորի հիշատակին:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավելի ուշ մեկնարկել է «Դիպուկահարի բնագիծ» մրցույթը: Առաջին փուլում հայ զինծառայողները բավականին բարձր արդյունք են գրանցել, հայտնվելով լավագույնների շարքում:

Օգոստոսի 23-ին Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան «Պատրիոտ» ավանում կայացել է միջազգային բանակային վեցերորդ խաղերի և Բանակ-2020 ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Նախարար Տոնոյանը բացման արարողությունից անմիջապես հետո զրուցել է բանակային խաղերի հայ մասնակիցների և հրամանատարների հետ, մաղթել հաջողություններ մրցույթներում: Բանակային միջազգային վեցերորդ խաղերն իրենց շարունակությունն են ունեցել նաև Բելառուսում։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

16:00 27.08.2020

Ամենաշատ ընթերցվածները