ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմավարական դաշինքի պայմանագրի կնքման աշխատանքները սկսված են. Արցախի նախագահ
18:00 02.09.2020

Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմավարական դաշինքի պայմանագրի կնքման աշխատանքները սկսված են. Արցախի նախագահ

Արտոնյալ անձ, անօրինական քայլ Արցախում չի լինելու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Բացառվում է թույլ տանք որեւէ մեկի արժանապատվությունը ոտնահարվի»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հեռանկարին, Արցախի նախագահն ասաց. «Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմավարական դաշինքի պայմանագրի կնքման առումով աշխատանքները կսված են: Անվտանգության խորհուրդներում քննարկվում է աշխատանքային փաստաթուղթ ձեւավորելու հարցը:

Այս հարցում անհաղթահարելի խոչնդոտ մենք չունենք: Ամեն ինչի հաշվարկը պետք է կատարենք՝ արդյոք որոշումը կայացնելուց հետո մենք շահելու ենք, ինչ է տալու մեզ եւ ինչ ենք կորցնելու: Այնպես չէ, որ դրան դեմ մարդ կա: ԱԳՆ-ները նույնպես այդ ուղղղությամբ ուսումնասիրություններ են անում՝ առանց փակագծեր բացելու»:

Աղբյուր՝ news.am

18:00 02.09.2020

Ամենաշատ ընթերցվածները