ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Թուրքիան ու Ադրբեջանը պայմանավորվել են միասնական մեդիա հարթակ ձևավորել
18:00 08.09.2020

Թուրքիան ու Ադրբեջանը պայմանավորվել են միասնական մեդիա հարթակ ձևավորել

Թուրքիան ու Ադրբեջանը նախատեսում են միասնական մեդիա հարթակ ձևավորել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում Ալթունն ասել է, «քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի վրա հարձակվողները, երկու պետությունների դեմ ապատեղեկատվություն  տարածողները և իրենց բարի համբավը վնասողները միավորվել են», իրենց էլ վիճակված է միասնական լինել: Այս մասին գրում է ermenihaber-ը։

«Պայմանավորվել ենք Թուրքիա-Ադրբեջան մեդիա հարթակ ձևավորել: Քննարկել ենք այդ հարթակի միջոցով երկու երկրների մեդիադաշտերի ինտեգրված աշխատելու, ժողովուրդներին տեղեկատվություն տրամադրելու հարցում արդյունավետ գործելու, մասնավորապես սոցցանցերում շրջանառվող ստերի և արտաքին աշխարհից եկող քարոզչության դեմ պայքարելու հարցում համատեղ ռազմավարություն մշակելու վերաբերյալ հարցեր»:

Ալթունի կարծիքով այս ոլորտներում երկու երկրների հնարավորությունները և փորձը մեկտեղելով ու համատեղ աշխատելով՝ հնարավոր է գոհացուցիչ արդյունքների հասնել:

Աղբյուր` Panorama.am

 
 
18:00 08.09.2020

Ամենաշատ ընթերցվածները