ԱՎԵԼԻՆ

Եղանակ

Մի քանի մարզերում գիշերները +10-ից ցածր ջերմաստիճան կգրանցվի
15:00 12.09.2020

Մի քանի մարզերում գիշերները +10-ից ցածր ջերմաստիճան կգրանցվի

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի  12-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:

Առաջիկա օրերին գիշերային ժամերին Շիրակում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռներում, Սյունիքի նախալեռներում,  Գեղարքունիքում կգրանցվի + 8-+9 աստիճան տաքություն։

Երևան քաղաքում սեպտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևանում այսօր ցերեկը, ըստ ԱԻՆ կանխատեսումների, կգրանցվի +29-+31 աստիճան տաքություն։

Աղբյուր` Panorama.am

 
 
15:00 12.09.2020

Ամենաշատ ընթերցվածները