ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Թուրքիայում պատով փակել են հունական եկեղեցու պարսպի մուտքերը
17:00 16.09.2020

Թուրքիայում պատով փակել են հունական եկեղեցու պարսպի մուտքերը

Թուրքիայի Այդըն նահանգի Դիդիմ շրջանի Աքբյուք թաղամասում անհայտ անձինք պատ են շարել ու փակել տեղի հունական եկեղեցու պարիսպների 2 մուտքերը։ Այդ մասին հայտնել է Այդընի նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Մեհմեթ Ումիթ Թունջերը:

Էրմենիհաբերը գրում է՝ նա տեղեկացրել է, որ խոսակցություններ կան այն մասին, թե պարսպի մուտքի դռների տեղում պատ է շարել հենց Դիդիմի համայնքապետարանը, որպեսզի կարողանա հարակից ռեստորաններին ալկոհոլ մատուցելու լիցենզիա տրամադրել:

Նշվում է, որ եկեղեցու մուտքերը պատով փակելու միջոցով փորձ է արվել շրջանցել այն օրենքը, ըստ որի՝ ալկոհոլ վաճառվող ռեստորաններից 100 մ հեռավորության վրա չպետք է լինեն գործող կրոնական հաստատություններ:

Թունջերը նշել է, որ վարչությունը դեպքի առնչությամբ դատախազությանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:  Ի դեպ, այդ եկեղեցին ներառված է պետության կողմից պահպանվող պատմական տարածքների ցանկում:

Աղբյուր` Panorama.am

17:00 16.09.2020

Ամենաշատ ընթերցվածները