ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 17 հա տարածքում բռնկված հրդեհները
16:00 21.09.2020

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 17 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 20-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 300 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ, 

Արագածոտնի մարզի Փարպի գյուղում՝ 1500 քմ, Ագարակ գյուղում՝ 500 քմ, 

Արարատի մարզի Լանջառ գյուղում՝ 4 հա,

Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ 5000 քմ,

Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ 2 հա,

Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ 1.6 հա, 1․3 հա, 3000 քմ, Քասախ գյուղում՝ 1 հա, Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին` 1 հա,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 300 քմ,

Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ 5 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 17 հա։

ՀՀ ԱԻՆ

16:00 21.09.2020

Ամենաշատ ընթերցվածները