ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բիլլ Գեյթսն ասել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը
12:30 22.09.2020

Բիլլ Գեյթսն ասել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը

Կորոնավիրուսի համավարակը կավարտվի լավագույն դեպքում 2022 թվականին։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նման կարծիք է հայտնել Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսը Fox News-ի հարցազրույցում։

«Սակայն 2021 թվականի ընթացքում կարող ենք վարակի տարածման տեմպը կրճատել, եթե հաջողվի կիրառել գլոբալ մոտեցում։ Փառք Աստծո, պատվաստանյութերի մշակման տեխնոլոգիաներ արդեն կան, ֆինանսավորումը կա, իսկ ընկերությունները ներգրավել են իրենց լավագույն մասնագետներին։ Դրա համար էլ ես լավատեսորեն եմ տրամադրված, սա չի ձգվի հավերժ»,- նշել է նա։

Գեյթսի գնահատմամբ, աշխարհում վակցինացիայի մակարդակը համավարակի ընթացքում կրճատվել է 14 տոկոսով և կործանել առաջընթացը, որին հասել էինք նախորդ 20 տարում։ Նա նաև հիասթափություն է հայտնել, որ ԱՄՆ-ը ջանքեր չի գործադրում պատվաստանյութեր արտադրելու և ավելի աղքատ երկրներում տարածելու համար։

Աղբյուր` Panorama.am

12:30 22.09.2020

Ամենաշատ ընթերցվածները