ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Ձմեռման պայմանները գյուղատնտեսական մշակաբույսերի համար եղել են բարենպաստ
15:00 04.03.2021

Ձմեռման պայմանները գյուղատնտեսական մշակաբույսերի համար եղել են բարենպաստ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ձմեռման պայմանները գյուղատնտեսական մշակաբույսերի համար եղել են բարենպաստ։

2020թ․ աշնանացան ցորենի ցանքը լեռնային շրջաններում կատարվել է սեպտեմբերի երրորդ, հովտային շրջաններում՝ նոյեմբերի առաջին տասնօրյակներում։ Լեռնային և նախալեռնային շրջաններում աշնանացանի վեգետացիան դադարել է բազմամյա միջին արժեքներին մոտ՝ նոյեմբերի երկրորդ տասնօրյակում, իսկ հովտային շրջաններում՝ դեկտեմբերի երկրոդ տասնօրյակում՝ բազմամյա միջին արժեքներից 10-20 օր ուշ։

 Մասրիկում, Ծաղկահովիտում, Ստեփանավանում, Եղվարդում աշնանացանն անցել է ձմեռման թփակալած, մնացած շրջաններում՝ թերզարգացած փուլերում։

Ձմեռվա ընթացքում հողի մակերևույթի նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է հունվարին` առանձին լեռնային շրջաններում հասնելով մինչև -32ºC, սակայն բավարար ձյունածածկույթի առկայության պայմաններում: Հետևություն է արվում,  որ ձմռան ընթացքում աշնանացանի համար վտանգավոր ջերմաստիճաններ չեն գրանցվել։

Կենսունակության որոշման և ձմեռման պայմանների վերլուծության արդյունքում աշնանացանի վնասվածությունը ձմռան ավարտին գնահատվել է մինչև 10%, որը նորմայի սահմաններում է:

Ելնելով դիտված եղանակային պայմաններից՝ խաղողի այգիների ձմեռման պայմանները անցել են բարենպաստ,  քանի որ ձմռան ամիսներին վտանգավոր ջերմաստիճաններ չեն գրանցվել, բացի այդ, այգիների մեծ մասում ժամանակին կատարվել է այգեթաղ։

Աղբյուր` Panorama.am

15:00 04.03.2021

Ամենաշատ ընթերցվածները